Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Հոկտեմբերի 15-ը՝ Ձեռքերի լվացման միջազգային օր

Հոկտեմբերի 15-ը՝ Ձեռքերի  լվացման  միջազգային  օր

«Ուտելուց առաջ լվացե´ք ձեռքերը»,- նման կոչերով պաստառներ կախված էին սովետական շատ ճաշարաններում՝ այցելուներին հիշեցնելով հիգիենայի անհրաժեշտ արարողության մասին:

 

Ժամանակակից սրճարանների և ռեստորանների պատերից նման խիստ պաստառները մեզ չեն նայում, սակայն «լվանալ ձեռքերը» կոչն այսօր հնչում է առավել մասշտաբային: ՄԱԿ մանկական հիմնադրամը հոկտեմբերի 15-ը պաշտոնապես հայտարարել է ձեռքերի լվացման համաշխարհային օր (Global Handwashing Day):


Թվում է, սեփական ձեռքերը լվանալու հարցը մարդու անձնական գործն է, և յուրաքանչյուրը դա կարող է որոշել՝ ելնելով իր մաքրասիրության ու դաստիարակության չափից: Մյուս կողմից, ինչպես նշում են ՄԱԿ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, եթե չլվացած ձեռքերի խնդիրը դիտենք ավելի գլոբալ, ապա այն ունի կործանարար հետևանքներ:


Չլվացած ձեռքերի միջոցով մարդու օրգանիզմ են անցնում այնպիսի սարսափելի հիվանդությունների հարուցիչներ, ինչպիսիք են՝ խոլերան, հեպատիտը, գրիպը, սուր ռեսպիրատոր վիրուսային վարակը և այլն: «Կեղտոտ ձեռքերը» Ասիայում և Աֆրիկայում երեխաների բարձր մահացածության գլխավոր պատճառներից են: Այնպիսի պարզ հիգիենիկ գործընթացը, ինչպիսին ձեռքերի լվացումն է, փրկում է օրական հազարավոր երեխաների կյանքեր: Այն ո՛չ միայն օգնում է կանխել վտանգավոր վիրուսներով օրգանիզմը վարակվելուց, այլև մեր կյանքը դարձնում է ավելի հարմարավետ, հաճելի և անվնաս:


Այս օրը կազմակերպվող լայնածավալ միջոցառումների (հատուկ ուշադրություն է դարձվում Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրներին) նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել այս հասարակ, սակայն շատ կարևոր հիգիենիկ գործընթացի անհրաժեշտության վրա:


Շատ երկրներում ձեռքերի լվացման օրը Զանգվածային լրատվական միջոցների օգնությամբ սկիզբ է դրվում համազգային հիգիենիկ քարոզարշավներին, դպրոցականներին բաժանվում են տեղեկատվական գրքույկներ: Միջոցառումները չեն անցնում առանց յուրօրինակ ռեկորդների: Այսպես, մի քանի տարի առաջ հոկտեմբերի 15-ին Բանգլադեշի բնակիչներն անց են կացրել շատ մեծ թվով մարդկանց մասնակցությամբ ակցիա. ամբողջ երկրով մեկ ձեռքերը միաժամանակ լվացան շուրջ 53 հազար մարդ:


Մեզ մոտ այս օրը լայն տարածվածություն դեռևս չի ստացել: Սակայն, հիշելով այս տոնի մասին, ծնողների համար ավելորդ չի լինի իրենց երեխաներին պատմել տոնի առաջացման պատճառների և ձեռքերը լվանալու անհրաժեշտության մասին:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ